«Մենք պետք է դրան համարժեք արձագանքենք». Պուտին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է երկրի տարածքում հնարավոր հեռահար հարվածներին պատասխանելու տարբերակները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պուտինն ընդգծել է, որ նման հարձակումները տեխնիկապես կարող են իրականացվել միայն անմիջականորեն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների կողմից, այլ ոչ թե Ուկրաինայի:
«Մենք պետք է դրան համարժեք արձագանքենք։ Ինչպես, երբ, կոնկրետ որտեղ՝ այդ մասին դեռ վաղ է խոսել։ Իհարկե, ռազմական գերատեսչությունը մտածում է այդ մասին և կառաջարկի իր տարբերակները», - նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն քննարկում է ոչ միայն Կիևին հեռահար զենքի մատակարարումը, այլև ուկրաինական հակամարտությունում հնարավոր ուղղակի ներգրավումը, ինչը, ՌԴ առաջնորդի կարծիքով, կարող է փոխել դրա բնույթը և ստեղծել սպառնալիքներ, որոնք պատասխան միջոցներ են պահանջում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ նման մատակարարումների հետևանքների մասին Պուտինի հայտարարությունները շատ պարզ էին:
Ռուսաստանն Ուկրաինային զենքի մատակարարումները դիտարկում է որպես սպառնալիք, որն ուղղակիորեն ներքաշում է ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի համար ռազմական օգնությամբ ցանկացած բեռ Ռուսաստանի համար կդառնա լեգիտիմ թիրախ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի առաջարկն` Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Այս մասին Կազանում...
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց». Փաշինյան
ԱԺ-ում մեկնարկել են 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում հարկ համարեց բյուջեի...
«Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատևել». Սասուն Միքայելյան
Մենք պարտավոր ենք բացահայտել «Հոկտեմբերի 27-»-ի գործը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողն...
Փաշինյանը ՔՊ-ականերին պատմել է, թե ինչ է խոսել Ալիևի հետ. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ինչպես նա...