Վատ տղա էր. Թրամփը` Բայդենի որդուն ներում շնորհելու մասին
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի բացառել, ոի ներում կշնորհի Հանթեր Բայդենին՝ ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի որդուն, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։
«Ես դա չէի հանի ցուցակից»,- ասել է հանրապետականը՝ պատասխանելով ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հարցին, թե արդյոք նա ներում կշնորհի Հանթեր Բայդենին, եթե նրան դատապարտեն ազատազրկման:
Թրամփը հավելել է, որ Բայդեն կրտսերը «վատ տղա էր»:
2023 թվականի դեկտեմբերի սկզբին ամերիկացի առաջնորդի որդուն մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու ինը կետով։
Դատախազները կարծում են, որ նա միլիոնավոր դոլարներ է ծախսել «շռայլ ապրելակերպի վրա՝ հարկեր վճարելու փոխարեն»: Նրան կարող է սպառնալ մինչև 17 տարվա ազատազրկում։ 2024 թվականի սեպտեմբերին Բայդեն կրտսերն իրեն մեղավոր է ճանաչել բոլոր ինը մեղադրանքներում։
Բացի այդ, 2024 թվականի հունիսին երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել ամերիկացի առաջնորդի որդուն զենքի խախտման բոլոր երեք կետերով։ Այս դեպքում Հանթեր Բայդենին կարող է սպառնալ մինչև 25 տարվա ազատազրկում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...