Սա պատերազմ է․ Լուկաշենկո
Ռուսաստանի «բարձր շրջանակներում» կան մարդիկ, որոնք ձգտում են բռնակցել Բելառուսը, բայց դա անելու փորձը կվերածվի պատերազմի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Դուք ավելի փոքր եք, մենք ավելի մեծ ենք, մեզ մոտ տնտեսությունն այսպիսին է, ձեզ մոտ այնպիսինը։ Մենք կօգնենք ձեզ, և դուք կմիանաք Ռուսաստանին։ Այդպես հարցեր ձևակերպել չի կարելի։ Դա անհնար է և անիրականանալի։ Վախենում եմ նույնիսկ ասել, որ սա պատերազմ է»,- ասել Է Լուկաշենկոն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Բելառուսի և Ռուսաստանի միջև առանց այդ էլ ստեղծվում է Միութենական պետություն, ինչը թույլ է տալիս ավելի սերտ հարաբերություններ ձևավորել, քան նույնիսկ ունիտար պետությունում:
«Մենք կարող ենք կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք ավելի սերտ եւ ամուր կլինեն, քան ունիտար պետությունում։ Եվ ոչ ոք ոչ մեկից չի նեղանա», — պարզաբանել Է Լուկաշենկոն։
Նա նաև վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք ուրիշի տարածքը գրավելու խնդիր չի ունեցել»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին և Ալիևին հղած նամակներում ինչ փոխզիջումների մասին է գրել Բայդենը
Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու-ով հետս չխոսաս», «նորմալ պահի քեզ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ նկատո...
Նախագահը ստորագրել է կանոնակարգը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետու...
Չենք քննարկել այդ մանրուքը․ Սիմոնյանը՝ ՀՀ-ից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին
Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավակա...