Խորհրդարանական ընտրություններ՝ Վրաստանում. ինչ է սպասվում

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա գլխավոր ընդդիմադիր մրցակիցները գալիք քվեարկությունն անվանում են ազգային հանրաքվե, որում ընտրողները կորոշեն Վրաստանի քաղաքական կուրսը, գրում է Meduza–ն:


Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանի ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այլ ոչ թե խառը, ինչպես նախկինում էր։ Այսինքն՝ կոնկրետ կուսակցության ձայների տոկոսը կհամապատասխանի խորհրդարանի մանդատների քանակին։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է ստանան ձայների առնվազն հինգ տոկոսը։ Եթե ​​քաղաքական ուժերից ոչ մեկին չհաջողվի մեծամասնություն ստանալ, կուսակցությունները ստիպված կլինեն կոալիցիոն կառավարություն կազմել։


Գործարար Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը», ով իշխանության ղեկին է արդեն 12 տարի, ընտրողներին կոչ է անում ընտրություն կատարել խաղաղության և պատերազմի միջև, որի մեջ, նրա կարծիքով, ընդդիմությունը ներքաշում է երկիրը։