ՀՀԿ–ական նախկին պատգամավորը և ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը և վերջինիս ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Այս մասին տեղեկանում ենք տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքէջից։
Ըստ ծանուցագրի՝ հոկտեմբերի 31-ին Սահակյանը, նրա ծնողները՝ Միշա Սահակյանը, Նորա Մանուկյանը և կինը՝ Ռուզաննա Գրիգորյանը, պետք է ներկայանան վարչություն՝ իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու նպատակով:
Հովհաննես Սահակյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել 2009-2016 թվականներին։ Նա նաև եղել է ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ էթիկայի հարցրեի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Սահակյանը 2017-2018 թվականներին զբաղեցրել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...