ԱՄՆ–ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այս մասին տեղեկանում ենք X սոցիալական ցանցում Բաքվում ԱՄՆ դեսպանատան հրապարակած գրառման մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկացի դեսպանը հանդիպել է դոկտոր Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ:
«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները, վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանված սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...