46-ամյա կինն առանձնակի դաժանությամբ սպանել է 44 տարեկան տղամարդու
Այսօր Արարատի մարզի Խաչփար գյուղում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել։ Սպանվածը 44 տարեկան տղամարդ է, կասկածյալը` 46 տարեկան կին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժինը տեղեկություններ է ստացել, որ Խաչփար գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:
Մասիսի շտապօգնության կայանից բժիշկների հերթապահ խումբ է մեկնել Խաչփար գյուղի 22-րդ տուն, որտեղ դռան մոտ հայտնաբերել են արնաշաղախ տղամարդու մարմին:
«Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, որի պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակ, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր»,- գրում է կայքը։
Տեղում 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել։ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին:
Քննչական կոմիտեից Auroranews-ին հայտնեցին, որ դեպքի հետ կապված սպանության հատկանիշներով վարույթ ունենք նախաձեռնված։ Այս պահին քննիչներն առաջնային քննչական գործողություններ են իրականցնում։
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտում հայ կին է մահացել
Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 20-ին իր տանը մահացել է Ստեփանակերտի բնակչուհի, ազգ...
Հայտնի է զոհված զինվորների դիմանկարները ներկած կնոջ խափանման միջոցը
Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկել...
Ռուբլին ռեկորդային էժանացել է. փոխարժեքն այսօր
Rate.am-ում հոկտեմբերի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386 դրա...
Ինչ փուլերով է անցնելու ՀՀ-ն ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին․ մանրամասներ
Հայաստանը և Եվրոպական Միությունը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարեցին ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ա...