Մանկավարժական կրթությունը պարտադիր չէ ուսուցիչ դառնալու համար. ԿԳՄՍ նախարար
Մենք կկարողանանք առանձին կարգով սահմանել այն դեպքերը, երբ տվյալ բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք ունեն ուսուցիչ աշխատելու ցանկություն, սակայն մանկավարժական լրացուցիչ 30 կրեդիտ հավաքագրելու խնդրի առաջ են կանգնած:
Այս մասին հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս հնարավորությունն ընձեռվեց 2022 թվականի օրենսդրական փոփոխությամբ, որ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք կարող են ուսուցիչ աշխատել, եթե մանկավարժական 30 կրեդիտ հավաքեն, բայց բաց է մնացել ենթաօրենսդրական կարգավորումը:
Այս ընթացքում մի քանի հարյուր քաղաքացի օգտվել է այս հնարավորությունից, որոնք ունեին համապատասխան բնագավառներում բարձրագույն մասնագիտական կրթություն, սակայն չունեին մանկավարժի որակավորում, անցել են երաշխավորված 30 կրեդիտի դասընթացներով և հաջողությամբ աշխատում են: Սակայն այս գործընթացի ժամանակ ակնհայտ դարձավ, որ որոշակի կարգավորումների կարիք կա, օրինակ՝ ո՞րը պետք է համարվի տվյալ ուղղությամբ համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, ինչպես պետք է հաշվարկվեն կրեդիտները»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ գործընթացի արդյունքներն արդեն տեսանելի են ու բազմաթիվ քաղաքացիներ համալրում են ուսուցչական տեղերը:
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտում հայ կին է մահացել
Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 20-ին իր տանը մահացել է Ստեփանակերտի բնակչուհի, ազգ...
Հայտնի է զոհված զինվորների դիմանկարները ներկած կնոջ խափանման միջոցը
Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկել...
Որքան մահվան դեպքեր են գրանցվել ԶՈւ-ում 2024-ին
Մեր ուսումնասիրություններով 2024 թվականին ԶՈւ-երում արձանագրվել է 39 զինծառայողի մահվան դեպք, որից միայն 4-ն է եղել հրադ...
Ռուբլին ռեկորդային էժանացել է. փոխարժեքն այսօր
Rate.am-ում հոկտեմբերի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386 դրա...