Որքան մահվան դեպքեր են գրանցվել ԶՈւ-ում 2024-ին
Մեր ուսումնասիրություններով 2024 թվականին ԶՈւ-երում արձանագրվել է 39 զինծառայողի մահվան դեպք, որից միայն 4-ն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի աճ․ ո՞վ է պատասխանատու» խորագրով քննարկմանը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը։
Նազելի Մովսիսյանի խոսքով, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թիվը նախորդ տարիների հետ համեմատած շատ մեծ է. «Նախորդ ողջ տարվա ընթացքում արձանագրվել էր ոչ մարտական պայմաններում 64 մահվան դեպք և 19 դեպք՝ հրադադարի ռեժիմի հետևանքով։ Այս տարվա մահվան դեպքերի փաստորեն 90 տոկոսը կազմում են ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը:
Եթե համեմատենք վերջին 10-12 տարվա դինամիկան՝ արձանագրում ենք, որ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերը միջինում կազմում են 80 եւ ավելի տոկոսը»,- ընդգծեց նազելի Մովսիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Որքան պետք է վճարել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. նոր որոշում
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու պետական վճարի չափը կբարձրանա: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստու...
Զինծառայողի դի է հայտնաբերվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազեն...
Ուսուցիչը կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. «Առավոտ»
Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժա...
Ստեփանակերտում հայ կին է մահացել
Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 20-ին իր տանը մահացել է Ստեփանակերտի բնակչուհի, ազգ...