Որն է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների խոչընդոտը. Ռուբինյան
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ.Ռուբինյան
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
«Շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև: Կարգավորումը և հաշտեցումը երկու տարբեր բաներ են: Սրանք խորը թեմաներ են:
Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը կամ հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին:
Դա այդպես չէ: Ապացուցվել է բազմիցս, որ դա այսպես չէ:
Կա մեկ մեծ խոչընդոտ դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ»,-ասել է Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում
Խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում. Վահագն Խաչատուրյան Հայաստանի Հանրապետու...
Արցախի հայերի համար ևս 30 մլն կավելացնենք բյուջե. ՀՀ-ում ԵՄ դեսպան
Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և Եմ միջև հարաբերությունները տարբեր ուղղությունն...
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահանջը` Իսրայելին
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն ու Իտալիայի վարչապետը դատապարտել են Իսրայելի հարձակումը խաղաղապահների վրա ԱՄՆ նախագահ Ջո Բ...
Փակ հանդիպում Հռոմի պապի հետ. ինչ են քննարկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երրորդ անգամ առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, հայտնում է Vatican...