Որտեղ էլ նրանք լինեն, մենք անպայման հետապնդելու ենք նրանց․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում արգելված FETÖ կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի մահից հետո, որի հետ Անկարան կապում է 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի կազմակերպումը, հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են շարունակել պայքարը մինչև կազմակերպության ամբողջական լուծարումը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը պաշտոնապես հաստատել էր Գյուլենի մահը։
«Մենք կշարունակենք պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ FETÖ-ն ամբողջությամբ չի ոչնչացվել։ Որտեղ էլ նրանք լինեն, մենք անպայման հետապնդելու ենք նրանց», - ասել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Ինքը՝ Գյուլենը, որը գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և մերժել իրեն առաջադրված մեղադրանքները։
FETÖ կազմակերպությունը շատ ազդեցիկ էր երկրի բոլոր ոլորտներում՝ կրթությունից մինչև քաղաքականություն մինչև ուժային բլոկ: Նրա գործունեությունը պաշտոնապես արգելվել էր Թուրքիայում և ահաբեկչական էր համարվել 2016-ին պետական հեղաշրջման փորձից հետո։ Թուրքական իշխանությունները բազմիցս ամենաբարձր մակարդակով մեղադրել են ԱՄՆ-ին կազմակերպությանը ֆինանսավորելու և աջակցելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...
Չենք քննարկել այդ մանրուքը․ Սիմոնյանը՝ ՀՀ-ից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին
Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավակա...
Ադրբեջանցիները նաև 2-րդ գիծն են կահավորել․ MediaHub
Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու-ով հետս չխոսաս», «նորմալ պահի քեզ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ նկատո...