Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավվածությունն ակնհայտ է. Ալեն Սիմոնյան
Թուրքիան Հայաստանին չի առաջարկել միջնորդ լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ուղղությամբ կատարվող աշխատանքն ավարտելու համար։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Աժ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Թուրքիայի ներգրավվածությամբ միակ առաջարկը «3+3» հարթակի օգտագործումն է, որը հայկական կողմը կքննարկի ու կարձագանքի։
Նշենք, որ օրեր առաջ Ստաբուլում տեղի ունեցած «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակ Երևանին և Բաքվին առաջարկվել է «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի ուղղությամբ կատարվող աշխատանքն ավարտելու համար։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։
«Ներգրավվածությունը Թուրքիայի այս պրոցեսի մեջ ակնհայտ է և ցանկությունը նույնպես ակնհայտ է ու բնական է, որ պետք է լիներ ու լինելու է, բայց առաջարկ չի եղել»,– ասաց նա։
Ալեն Սիմոնյանը հավելեց նաև, որ թուրքական կողմի հետ վերջին հանդիպումից հետո իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե Թուրքիան նույնպես սպասում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ու դա, ըստ ՀՀ ԱԺ խոսնակի, լավ նորություն է։
Նմանատիպ հոդվածներ
Որն է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների խոչընդոտը. Ռուբինյան
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբեր...
Այդ տարածքը Ադրբեջանի տարածք է եղել ու կա. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ այսօրվա ընդդիմությունը, երբ իշխանության էր, Արցախը չէր ճանաչո...
ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
«Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հ...
Ալեն Սիմոնյանը իր և Փաշինյանի վարկանիշի մասին
Ես վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է: Ես չեմ համարում, որ ցածր է իմ վարկանիշը, ընդհակառակ...