Ալեն Սիմոնյանը իր և Փաշինյանի վարկանիշի մասին
Ես վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է:
Ես չեմ համարում, որ ցածր է իմ վարկանիշը, ընդհակառակը բարձր է, որովհետև հարցվողներին ասել են անուն տվեք, մարդիկ իմ անունն են տվել առանց որևէ առաջարկի:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ միջազգային կազմակերպությունը հարցում է անցկացրել, որտեղ նրան վստահել է հարցվածների 2 տոկոսը, ինչո՞վ է պայմանավորված այդ ցածր վարկանիշը:
«Հետո, ընդհանրապես, դեմ եմ «իմ վարկանիշ» հասկացությանը, իմ վարկանիշը դա Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սանդղակի մեջ է, «Քաղաքացիական պայմանագրի» մեջ է: Ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր աշխատանքի շնորհիվ առաջին երեք հորիզոնականը՝ թե ես, թե պարոն վարչապետը, թե Արարատ Միրզոյանը նույն թիմն ենք ներկայացնում, ինչ-որ տեղ առանձին վարկանիշներ ունենք, բայց այդ ամբողջը մեկ թիմի՝ մեկ կուսակցության և մեր վարչապետի վարկանիշն է:
Ինձ մի առանձնացրեք, ես առանձին վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը դա «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է»,- ասաց Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Որն է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների խոչընդոտը. Ռուբինյան
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբեր...
Այդ տարածքը Ադրբեջանի տարածք է եղել ու կա. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ այսօրվա ընդդիմությունը, երբ իշխանության էր, Արցախը չէր ճանաչո...
ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
«Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հ...
Ով է ստանձնել Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը
Հեզբոլլահը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը:Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը ստանձնել է հո...