18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է դանակահարվում ավտոլվացման կետի աշխատակիցը
Հոկտեմբերի 15-ին` ժամը 14.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ Զարյան փողոցից «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզել են, որ Քոչարի փողոցի ավտոլվացման կետում վիճաբանություն է եղել ավտոլվացողներ՝ 34-ամյա երիտասարդի և 17-ամյա պատանու միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա 17-ամյա պատանին դանակահարել է 34-ամյա գործընկերոջը:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 17-ամյա պատանին իրենց գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ` հորդառատ անձրևի հետևանքով
Երեկոյան սկսված հորդառատ անձրևի հետևանքով մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին Auroranews-ին ահազանգում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արտագաղթել է խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով». Փաշինյան
Բարեկեցության մեջ մտնում է ազատությունը. Ես առնվազն մի քանի դեպք տեսել եմ եվրոպական հյուրանոցներում, երբ ասենք, թեյ կամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔԿ-ն՝ Իսակովի պողոտայում դանակահարված տղամարդու դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրական կյանքում մարդու բյուջեի վրա չի ազդի. Տիգրան Ավինյան
Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ համեմատած նախորդ բոլոր ժամանակաշրջանների հետ։ Այ...