Իսրայելից կոչ են անում հարձակվել Իրանի նավթահանքերի վրա
Իսրայելի ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Յաիր Լապիդը կարծում է, որ Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակման թիրախը պետք է լինեն նավթահանքերը, ինչը լրջորեն կհարվածի իրանական տնտեսությանը:
«Մենք պետք է սկսենք նավթահանքերից», - ասել է Լապիդը Jerusalem Post-ին տված հարցազրույցում:
«Ես համաձայն չեմ ամերիկյան վարչակազմի հետ։ Ես չեմ կարծում, որ դա էապես կբարձրացնի նավթի գներն աշխարհում ընտրություններից հինգ րոպե առաջ», - հավելել է նա։
«Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ իրանական նավթի արտահանումն արդեն «կիսով չափ կրճատվել է», սակայն դա չի հանգեցրել համաշխարհային տնտեսական ճգնաժամի:
Ընդ որում, հարվածն իրանական նավթահանքերին, նրա կարծիքով, զգալի վնաս կհասցնի Իրանի տնտեսությանը:
Դրանից հետո համաշխարհային տնտեսական ճգնաժամից խուսափելու համար Լապիդն առաջարկել է նավթի արդյունահանման ավելացման համար դիմել նավթ արդյունահանող այլ երկրների, ինչպիսնն է Սաուդյան Արաբիան:
Նմանատիպ հոդվածներ
180 հրթիռ՝ Իսրայելի ուղղությամբ․ ինչ է հայտնի այս պահին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնում է, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն այսօր առավոտից 180 հրթիռ և արկ է արձ...
Ադրբեջանական բանակին հրահանգվել է պատրաստ լինել հնարավոր սադրանքների դեմ
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայ...
Իսրայելի 182 քաղաքներում՝ ազդանշան․ Լիբանանը գրոհում է, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասց...
Ուկրաինային դաժան ձմեռ է սպասվում․ WSJ
Ուկրաինայի իրավիճակն առաջիկա ձմռանը կարող է վատթարանալ Արևմուտքի կողմից զենքի մատակարարումների դանդաղեցման ֆոնին։ Այս մա...