Հայտնի է՝ երբվանից կզգացվի արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը
Արևային եղանակին չխաբնվեք, այսօր երեկոյան ժամը 20:00-ից կզգաք արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կենտրոնը հայտնել էր՝ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։
Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսվա անձրևը՝ մեկ օրում․ Սուրենյանը զգուշացնում է
Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՀՀ-ում տեղացել է առաջին ձյունը․ Սուրենյան
Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրե...
Ոստիկանությունից հայտարարություն են տարածել
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով։«Հարգելի´ վարորդներ, հանրապետության...
Մահացած զինծառայողը վերջին անգամ մոր հետ է խոսել. մանրամասներ
Մեղրիում զորամասի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանը դեպքի օրը տեսազանգով մոր հետ...