ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցում գրառում է արել։
««ՇՄՆ ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 - 18 - ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Անառակաբարո արարք». ինչ հոդվածով է ձերբակալվել թիվ 20 դպրոցնի աշխատակիցը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան...
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Երևանի դպրոցներից մեկում
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամ...
Հայտնի է՝ մետրոպոլիտենը երբ ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից
Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից։Դա պայմ...
Ազգականից կացին է խնդրել, սակայն տանը չի ունեցել, որոշել է իր մուրճով սպանել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում...