Քննարկվել է դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևանը երկաթգծի կառուցումը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։
Ռուստամովն այս հարցը քննարկել է իր իրանցի գործընկեր Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հետ՝ Թեհրան կատարած այցի շրջանակում:
«Մեր քննարկումների թեման երկաթուղային գծի կառուցումն էր, որը Իրանի տարածքով ուղիղ ցամաքային կապ կապահովի «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» (օկուպացված Արցախի Հանրապետության տարածքների մասին է խոսքը (խմբ․)) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Բացի այդ, մենք քննարկել ենք Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով համագործակցության ամրապնդման հարցերը և խոսել երկու երթուղիների զարգացման ուղղությամբ «Ադրբեջանական երկաթուղիների» ձեռնարկած քայլերի, ինչպես նաև մեր ապագա ծրագրերի մասին»,- գրել է Ռովշան Ռուստամովը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվից հնչող մեղադրանքներին։ -Տիկի՛...
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 16 կետի շուրջ համաձայնության են եկել. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են...
Արգելել եմ, լավ եմ արել․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի...
Ուկրաինան դիտարկում են միջուկային զինանոցի վերականգնման հնարավորությունը
Ուկրաինայի իշխանությունները լրջորեն դիտարկում են միջուկային զինանոցի վերականգնման հնարավորությունը: ԱՅս մասին, հղու...