Ուկրաինան դիտարկում են միջուկային զինանոցի վերականգնման հնարավորությունը
Ուկրաինայի իշխանությունները լրջորեն դիտարկում են միջուկային զինանոցի վերականգնման հնարավորությունը: ԱՅս մասին, հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնում է «Bild»-ը։
Նա նշել է, որ Ուկրաինան չի համակերպվի ՌԴ-ի դեպի Կիև երկրորդ հարձակման հետ և այդ դեպքում կվերականգնի միջուկային զինանոցը, որից երկիրը ինքնակամ հրաժարվել է 1990-ականներին։
«Մենք ունենք նյութեր, ունենք գիտելիքներ։ Եթե հրաման լինի, մեզ ընդամենը մի քանի շաբաթ կպահանջվի առաջին ռումբը ստանալու համար», - նախազգուշացրել է զենքի մատակարարմամբ զբաղվող պարբերականի զրուցակիցը։
Հիշեցնենք՝ այսօր Բրյուսելում Եվրախորհրդի նիստի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հիշեցրել է, որ 1994 թվականի Բուդապեշտի հուշագրով՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ, Ուկրաինային խոստացել են պաշտպանել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց, սակայն այժմ այդ փաստաթուղթը չի աշխատում, ուստի երկրի անվտանգությունը կարող է ապահովել կամ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, կամ միջուկային զենքը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվից հնչող մեղադրանքներին։ -Տիկի՛...
Այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերությ...
Արդարադատության նախարարը պետք է ՔՊ-ից լինի․ Հակոբ Ասլանյան
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պահվածքը ընդունելի չէ, խորհրդարանում նման իրավիճակ չպետք է ստեղծել: Այս մասի...
Քննարկվել է դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևանը երկաթգծի կառուցումը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է...