Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 16 կետի շուրջ համաձայնության են եկել. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են խաղաղություն հաստատելու հարցում։
ՀՀ ԱԺ նախագահն այդ մասին ասել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած ելույթում։ «Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ։ Կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին:
Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է: Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»,- ասել է Սիմոնյանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ներառելով մինչ օրս համաձայնեցված 16 հոդվածները։ «Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն, երեք հոդվածի համար այդ բովանդակությունն ի սկզբանեի հետ համեմատած մասամբ է համաձայնեցված, այսինքն, 13 պլյուս 3, այսինքն, 16 հոդվածով պայմանագիր», - նշել էր Փաշինյանը:
Փաշինյանը հստակեցրել էր, որ խաղաղության պայմանագիրն ի սկզբանե ունեցել է 18 հոդված, սակայն ապաշրջափակման հոդվածը հանվել է: Մնացած 17 հոդվածներից մեկն, ըստ Փաշինյանի, առհասարակ համաձայնեցված չէ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվից հնչող մեղադրանքներին։ -Տիկի՛...
Քննարկվել է դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևանը երկաթգծի կառուցումը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է...
Արգելել եմ, լավ եմ արել․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի...
Այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերությ...