Արգելել եմ, լավ եմ արել․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլև արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի բովանդակությանը՝ ընդդիմությանը ծանոթացնելու հարցին, Փաշինյանն պատասխանել է.
«Ես իմ անձնական որոշմամբ այդ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք այդ թղթերին: Ծանոթացել եք, հետո սոցիալական ցանցերում իրականությանը չհամապատասխանող գրառումներ եք արել, ձեր քաղաքական նպաակներով շահարկել, ես էլ արգելել եմ, լավ եմ արել:
Դուք գնաք, տեքստը կարդաք, գաք տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուս ու փուս նստե՞նք, որն է տրամաբանությունը: Ես ձեզ տվել եմ այդ հնարավորությունը, որ դուք որպես ԱԺ պատգամավորներ, ծանոթ լինեք գործընթացին: Ավելին ասեմ՝ երևի ՔՊ խմբակցության պատգամավորները ծանոթ չեն»,- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվից հնչող մեղադրանքներին։ -Տիկի՛...
44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է. Փաշինյան
Ժամանակ է անցել արդեն 4 տարի, և բնական է, որ այս 4 տարվա մեջ ես ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ իրադարձություններին 20...
Նիկոլ Փաշինյանը խոսել է անկլավների մասին
Անկլավների թեման միշտ էլ եղել է և կա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել․ հայտնի է՝ ովքեր էին ներկա
Իսրայելը շարունակում է քննարկել անցյալ գիշեր Իրանի հրթիռային հարձակմանն իր պատասխանի հնարավոր տարբերակները: Իսրայել...