Լուրջ խնդիրներ` գազի և բենզինի ոլորտներում. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե գազի և բենզինի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր կա։
«Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և ընդհանուր առմամբ ոլորտը խիստ մտահոգող է ինձ համար, և բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում:
Ամեն ամիս մենք հրապարակում ենք նաև հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպքերը, և տեսնում եք, որ գրեթե բոլոր խոշոր ներմուծողները, գրեթե բոլոր խոշոր ընկերությունները, որոնք ոլորտում են աշխատում, խնդիր ունեն ստվերի հետ:
Բազմիցս դեպքեր եղել են, և զգուշացրել ենք՝ հետևողական ենք լինելու, ավելի լավ է՝ կամավոր դուրս գան հարկային կարգապահության դաշտ: Ցավոք սրտի, չի ստացվում, և ցավոք սրտի, շարունակում են նույն վարքագիծը դրսևորել»,- նշել է ՊԵԿ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան
Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։ Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկա...
«Ռոսպոտրեբնադզորը» առգրավվել է ՀՀ-ում գրանցված կենսաբանորեն ակտիվ հավելումներ
«Ռոսպոտրեբնադզորը» մոնիթորինգ է իրականացնում կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) շուկայում, շրջանառությունից հանվել է...
Հայաստանը նոր վարկեր է վերցնում
Հայաստանը նոր վարկեր է վերցնում՝ 100 մլն դոլար եւ 75 մլն եվրո. Հայտնի են ծախսման ուղղությունները:ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և...
Սոթքում կրկին ոսկի են արդյունահանում, բայց արդեն փակ եղանակով. մանրամասներ
Սոթքի ոսկու հանքավայրում վերսկսվել է արդյունահանումը, այժմ արդեն փակ եղանակով: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ տարածքայ...