Կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան
Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։ Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԵԱՏՄ խորհուրդը առանց մաքսատուրքի 8 հազար էլեկտրոմոբիլի ներկրման քվոտա է սահմանել, սակայն կառավարությունը 600 էլեկտրոմոբիլի մասով պահել է ռեզերվ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանին 2024 և 2025 թվականների համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 8 հազար հատ չափաքանակով , որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Այս տարվա համար սահմանվել է 7400 հատ էլեկտրական մեքենայի ներմուծման քվոտա, քանի որ 600 հատը կառավարությունը նախատեսել է պահել ռեզերվ:
Էլեկտրական մեքենաների 0 տոկոս մաքսատուրքով ներմուծման ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:
ՊԵԿ-ի տվյալներով, սեպտեմբերի 16-ի դրությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 6524 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնցից 4658-ը ներմուծվել են ֆիզիկական անձանց կողմից (71.4%), իսկ մնացած 1866-ը (28.6%) իրավաբանական անձանց կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Լուրջ խնդիրներ` գազի և բենզինի ոլորտներում. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե գազի և բենզինի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր կա։ «Կան ընկերությո...
«Ռոսպոտրեբնադզորը» առգրավվել է ՀՀ-ում գրանցված կենսաբանորեն ակտիվ հավելումներ
«Ռոսպոտրեբնադզորը» մոնիթորինգ է իրականացնում կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) շուկայում, շրջանառությունից հանվել է...
Սոթքում կրկին ոսկի են արդյունահանում, բայց արդեն փակ եղանակով. մանրամասներ
Սոթքի ոսկու հանքավայրում վերսկսվել է արդյունահանումը, այժմ արդեն փակ եղանակով: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ տարածքայ...
Հայաստանը նոր վարկեր է վերցնում
Հայաստանը նոր վարկեր է վերցնում՝ 100 մլն դոլար եւ 75 մլն եվրո. Հայտնի են ծախսման ուղղությունները:ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և...