Հայաստանը նոր վարկեր է վերցնում
Հայաստանը նոր վարկեր է վերցնում՝ 100 մլն դոլար եւ 75 մլն եվրո. Հայտնի են ծախսման ուղղությունները:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով օրինագիծն ուղղված է 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը և ներառում է ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական բարեփոխումները:
Համաձայնագրի հիմնական պայմաններ են. վարկի գումար՝ 100 մլն ԱՄՆ դոլար, վարկի մասհանման եւ սպասարկման արժույթ՝ ԱՄՆ դոլար, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31:
Հանձնաժողովը Էդուարդ Հակոբյանի ներկայացմամբ քննարկել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրի կնքումը միտված է Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման խթանմանը, բնապահպանական կառավարման ոլորտը կարգավորող իրավական շրջանակի բարելավմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն և արդարադատության ոլորտների արդյունավետության բարձրացմանը:
Էդուարդ Հակոբյանը հանձնաժողովի քննարկմանն նաև ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ծրագիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ առաջինը հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավումն է, երկրորդը՝ պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդումը, երրորդը՝ ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակումն ու առավել թափանցիկ կառավարման ապահովումը:
Օրենքների նախագծերը ստացել են դրական եզրակացություն: Դրանք կներառվեն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանի բանկերը խուսափում են Ռուսաստանի հետ աշխատելուց
Ամերիկյան ֆինանսական պատժամիջոցների խստացումը, որի պատճառով Չինաստանի, Թուրքիայի և այլ «բարեկամ» երկրների բանկերը սկսել...
Ռուբլին կրկին էժանացել է. տարադրամն այսօր
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 4-ին, կազմել է 387.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08 դրամով: Այս մասին տե...
«Ռոսպոտրեբնադզորը» առգրավվել է ՀՀ-ում գրանցված կենսաբանորեն ակտիվ հավելումներ
«Ռոսպոտրեբնադզորը» մոնիթորինգ է իրականացնում կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) շուկայում, շրջանառությունից հանվել է...
Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր
Rate.am-ում նոյեմբերի 17-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 409 դրամը, վ...