Զինվորի մահվան գործով կալանավորվել է ծառայակիցը. ՔԿ
Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը: Հայտնում են ՔԿ-ից:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ծառայակիցն է:
Ձևավորված քննչական խմբի կողմից իրականացված վարութային գործողություններով պարզվել է, որ հերթապահության կրման հետ կապված խնդիրների պատճառով վերջինս որպես հերթապահող հերթափոխի պետ, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Վ․Հարությունյանի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, մի քանի անգամ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել։
Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց արձակելով իր գլխին՝ ինքնասպան է եղել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ծառայակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Հայ հիդրոմետն արձագանքել է Ֆլորիդայում սպասվող «Միլթոն»-ի հեղեղմանը
Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս մասին ֆեյսբ...
Նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ
Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխ...
Զինծառայողի դի է հայտնաբերվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազեն...
Ուսուցիչը կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. «Առավոտ»
Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժա...