Պայթյուններ Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ
Երկու պայթյուն է տեղի ունեցել Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ։ Այս մասին հայտնել է Դանիայի ոստիկանությունը X սոցցանցում։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հետաքննություն է ընթանում։ Իշխանություններն ուսումնասիրում են պայթյունների հնարավոր կապը մոտակայքում գտնվող Իսրայելի դեսպանատան հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված էր հասցրել Իսրայելին՝ առնվազն 400 բալիստիկ հրթիռ արձակելով ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տվյալներով՝ հրթիռների 80%-ը հասել է թիրախներին։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են Աշքելոնի շրջանում գազային հարթակների և Նևաթիմ ավիաբազայի խոցման մասին:
Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ-ին, հայտնել է, որ հարձակումն անհետևանք չի մնա: ԻՀՊԿ-ն իր հերթին զգուշացրել է, որ Իսրայելի ցանկացած գործողության պատասխանը կործանարար կլինի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Հայաստանը կարող է ձեռք բերել «Սև հովազ» մարտական տանկեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա և բանակցել հարավկորեական զենքի մատակարար...
ԱՄՆ-ի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկեր...