Երկնքում երկրորդ լուսին կերևա․ երբ կարելի է դիտել

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։


2024 PT5 աստղակերպն (աստերոիդ) առաջին անգամ հայտնաբերվել է 2024թ․ օգոստոսի 7-ին NASA-ի «Աստերոիդների Երկրային բախումների նախազգուշացման համակարգի» (ATLAS) կողմից։


Այս օրերին մոտ 10մ տրամագիծ ունեցող և 3,540 կմ/ժ արագությամբ շարժվող 2024 PT5 աստերոիդը կհայտնվի Երկրի ձգողական դաշտի ազդեցության տակ, սակայն ամբողջական պտույտ չի կատարի Երկրի շուրջ։


Ի տարբերություն մեր հիմնական ուղեկից Լուսնի, որը մոտ 4 միլիարդ տարի ուղեկցում է մեր մոլորակին, այս «նոր փոքրիկ լուսինը» Երկրի շուրջ կմնա մոտ երկու ամիս, այնուհետև կվերադառնա իր «տուն»՝ Արջունա աստերոիդային գոտի։


Այն անզեն աչքով տեսանելի չի լինի իր փոքր չափերի և թույլ պայծառության պատճառով։