ԵՂԱՆԱԿ. ինչ են կանխատեսում օդերևութաբանները
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 28–ի ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Ովքե՞ր են մարտնչում եկեղեցու դեմ. Գարեգին Բ-ի հայտարարությունը
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ,...
Իրանում տագնապի «կարմիր» մակարդակ է հայտարարվել
Իրանի նախագահին կից Ռազմավարական կառավարման AFTA կենտրոնը նոր ծանուցման մեջ հայտնել է, որ կիբեռտարածության ազգային կենտր...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Գերմանիայում տղամարդը հրկիզել է տներ, բեռնատարով մխրճվել խանութների մեջ. կան տասնյակ տուժածներ
Գերմանիայում մաչետեով միգրանտը վնասվածքներ է հասցրել ավելի քան 31 մարդու: Գերմանիայի Էսսեն քաղաքում Սիրիայի քաղաքացին կն...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկայ...