Լիբանանում զոհերի թիվը հատել է 1500-ը. ինչ իրավիճակ է այս պահին
Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1540-ի, 5400 խաղաղ բնակիչ վիրավորվել է, ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության շտապ օգնության կենտրոնի հաղորդագրության մեջ։
«Լիբանանի վրա իսրայելական հարվածների մեկնարկից ի վեր 1540 մարդ է զոհվել, ավելի քան 5400-ը՝ վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածների արդյունքում զոհվել է 60, վիրավորվել՝ ավելի քան 80 մարդ։
«Այսօր 77,1 հազար փախստականներ ագրեսիայի ենթարկված տարածքներից տեղավորվել են 565 ժամանակավոր կացության կենտրոնում»,- նշվում է զեկույցում։
Վերջին երկու օրվա ընթացքում Լիբանանի սահմանը դեպի Սիրիա է հատել 15,6 հազար սիրիացի և ավելի քան 16,1 հազար լիբանանցի։
Լիբանանի վրա հրթիռակոծությունն էլ այսօր ևս շարունակվել է:
Նմանատիպ հոդվածներ
«Հեզբոլլահին չպետք է ընդմիջում տանք. իրավիճակը պահանջում է շարունակել ինտենսիվ գործողությունները բոլոր ճակատներում». Իսրայելի ԳՇ պետ
Իսրայելի պաշտպանության բանակը հերթական թիրախային հարվածն է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, հայտնում է Իսրայելի պա...
Իսրայելը հարվածել է Դամասկոսին
Իսրայելի ռազմաօդային ուժերն հարված են հասցրել Դամասկոսին, կան զոհեր և վիրավորներ, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարա...
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խմբի ղեկավարի ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱՔ) հետ համատեղ ոչնչացրել է պաղես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնդակոծվել է Բելգորոդը. իրավիճակը ՌԴ-ում
Բելգորոդը կրակի տակ է ընկել, հարվածել են բնակելի տարածքներին։ Այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլա...