Պաշտպանության նախկին փոխնախարարից նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ։
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, 2024 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով հաստատել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքված հաշտության համաձայնությունը:
Վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի նախատեսվում է փոխանցել 200 միլիոն դրամ:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացում և հորդոր՝ ՆԳՆ-ից
Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող...
Մանրամասներ պայթյունից տուժածների վիճակի մասին
Հրազդան ՋԷԿ-ի տարածքում չգործող ձուլարանում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Auroranews-ի հ...
Ամուսինների և 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «BMW X3»-ի վարորդը` Շ...
Երևանում ժամանակավորապես ճանապարհահատված է փակ լինելու
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել։«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչ...