Որոնք են հոսանքազրկումների 3 հիմնական պատճառները
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում՝ Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ։
Քննարկմանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը երեք հիմնական խնդիր է առանձնացրել, որոնք առկա են Էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության մոտ։
«Հիմնականը մեր ենթակառուցվածքի գերմաշվածութունն է՝ առավելապես ցածր լարման հատվածում, քանի որ ներդրումների հիմնական ծավալն ուղղվել է բարձր լարման հատվածի արդիականացմանը։
Երկրորդ խնդիրը դա ընկերության մենեջմենթի խնդիրն է։
Ընկերության մեջ գտնվող որոշ ստրաբաժանումների միջև սինխրոն աշխատանքի խնդիր կա։ Թեժ գծի հետ կապված ևս բարելավման հարց կա՝ բողոքներն ավելի հասցեական դարձնելու համար։
Երրորդ պատճառը դա այն է, որ խոշոր սպառողների մոտ, որոնք տիրապետում են էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների և պարտավոր են ունենալ համապատասխան մասնագետներ, շատ խնդիրներ կան։ Երբեմն նրանց մոտ տեղի ունեցած վթարները բերում են հարակից թաղամասերի հոսանքազրկմանը»,-ասել է Բաղրամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացում և հորդոր՝ ՆԳՆ-ից
Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող...
Մանրամասներ պայթյունից տուժածների վիճակի մասին
Հրազդան ՋԷԿ-ի տարածքում չգործող ձուլարանում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Auroranews-ի հ...
Ամուսինների և 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «BMW X3»-ի վարորդը` Շ...
Երևանում ժամանակավորապես ճանապարհահատված է փակ լինելու
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել։«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչ...