Տնտեսություն

PayPal–ը կսահմանի ծառայությունների երկարաձգման վճար՝ ռուսաստանցի օգտատերերի ոչ ակտիվ հաշիվների համար

Gohar Vardanyan 67 դիտում
PayPal–ը կսահմանի ծառայությունների երկարաձգման վճար՝ ռուսաստանցի օգտատերերի ոչ ակտիվ հաշիվների համար

Ամերիկյան PayPal էլեկտրոնային վճարային համակարգը հոկտեմբերի 7-ից միջնորդավճար կսահմանի Ռուսաստանից օգտատերերի ոչ ակտիվ հաշիվների համար, ասվում է ծառայության տեղեկագրում, գրում է РБК–ն:

«Մենք սահմանում ենք ծառայությունների երկարաձգման վճար՝ ձեր հաշիվը պահպանելու համար, եթե ձեր PayPal հաշվում մնացորդ ունեք ցանկացած արժույթով: Վճարը վերաբերում է անձնական և բիզնես հաշիվներին»,- ասվում է PayPal-ի կայքում տեղադրված հատուկ ծանուցման մեջ: Նշվում է, որ վճարը տարին մեկ անգամ կգանձվի դրական մնացորդով հաշիվներից, որոնք վերջին 12 ամիսների ընթացքում չեն գործել։


Այն կկազմի երեքուկես հազար ռուբլի կամ դրա համարժեքը այլ արժույթով, նշում է РБК-ն։ Եթե ​​հաշվի մնացորդը պակաս է միջնորդավճարից, ապա համակարգը դուրս կգրի ողջ մնացորդը:


Օգտատերերը, ովքեր համաձայն չեն նոր կանոնների հետ, պետք է փակեն իրենց հաշիվները նախքան փոփոխություններն ուժի մեջ մտնելը:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250