Լիբանանում փեյջերների պայթեցման հետևանքով զոհերի թիվն ավելանում է
Լիբանանի տարբեր վայրերում փեյջերների պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է Լիբանանի ժամանակավոր կառավարության առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի և ավելի քան 2,8 հազար տուժածների մասին: Նշվում էր, որ պայթյուններից մեկի հետևանքով մահացել է «Հզբոլլահ» կազմակերպության խորհրդարանականի որդին, իսկ վիրավորների թվում է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։ Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։
«Լիբանանում փեյջերների պայթյունները հանգեցրել են 12 մարդու, այդ թվում՝ երեխայի մահվան», – ասել է Աբյադը:
Փեյջերների զանգվածային պայթեցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կիբերհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։ Նա նախկինում տարբեր գործողություններ է իրականացրել՝ ուղղված «Հզբոլլահի» լոգիստիկ ուղիների դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ
Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի...
Բաքու-Անկարա Հանրային ռադիոյի «նվերը»
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը, ով աշխատում է Հանրային ռադիոյում, հետևյալ գրառումն է կատարե...
Հանրային ռադիոյի պատին հայտնված ժամացույցների լուսանկարը մանիպուլյացիա էր. մանրամասներ
Երեկ Հանրային Ռադիոյում Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցների հայտնվելը մեծ աղմուկ էր բարձրացրել հասար...
Ոստիկանության անունից գումար են պահանջում. զգուշացում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությ...