Հայտնի է՝ քանի լրագրող է սպանվել Պաղեստինում հակամարտության սրացման սկզբից ի վեր
Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր ԶԼՄ-ների աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 173-ի, կիրակի հայտնել է Պաղեստինի ազգային վարչակազմի կառավարության մամուլի ծառայությունը։
«Գազայի հատվածում ցեղասպանության սկզբից սպանված լրագրողների թիվը հասել է 173-ի, այդ թվում՝ լրագրող ընկեր Աբդուլլահ Շաքշակի մահը, ով աշխատել է մի շարք արաբական լրատվամիջոցների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Պաղեստինի կառավարությունը խստորեն դատապարտել է իսրայելցի զինվորականների կողմից պաղեստինցի լրագրողների սպանությունը։
«Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից և միջազգային կազմակերպություններից, հատկապես լրատվամիջոցների աշխատանքին առնչվող կազմակերպություններից, խոչընդոտել օկուպանտներին և նրանց հետապնդել միջազգային ատյաններում իրենց կատարած հանցագործությունների համար», - նշվում է փաստաթղթում։
Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին զեկույցի համաձայն, որը հրապարակվել է կիրակի առավոտյան, Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 41206-ի, վիրավորվել՝ 95337 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է 24 պաղեստինցի, վիրավորվել՝ 57-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ճապոնիան կործանիչներ է բարձրացրել ռուսական ինքնաթիռների պատճառով
Ճապոնիայի ռազմաօդային ուժերը կործանիչներ են օդ բարձրացրել ռուսական երկու Ту-142-ը որսալու համար։ Այս մասին ԶԼՄ-ները տեղե...
ՀՀ ՊՆ պատասխանը` ադրբեջանական կողմի հաղորդագրությանը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացե...
Լատվիան օդ է բարձրացրել ինքնաթիռներ` թռչունների երամի պատճառով
Թռչունների երամի պատճառով Լատվիան օդ է բարձրացրել ինքնաթիռներ։ Ինչպես հայտնել է Բալթյան Հանրապետության պաշտպանությա...
Ադրբեջանը մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանական ծախսերը
Ադրբեջանը մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անե...