Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը ներառում է ապառազմականացված գոտի և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարում
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ծրագիրը ներառում է ապառազմականացված գոտու ստեղծում և Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարում, ասում է փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջ.Դ. Վենսը։ Այս մասին գրում է Интерфакс–ը:
Վենսի խոսքով՝ հակամարտության բոլոր կողմերը ցանկանում են, որ այն ավարտվի։
«Այնպես որ, կարծում եմ՝ այսպես է. Թրամփը նստում է, ասում ռուսներին, ուկրաինացիներին, եվրոպացիներին. «Տղաներ, դուք պետք է հասկանաք, թե ինչ տեսք ունի խաղաղ կարգավորումը», - ասել է Վենսը Shawn Ryan Show–ի ժամանակ:
«Եվ դա, հավանաբար, մոտավորապես նույնն է լինելու, ինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա սահմանազատման գիծը, այն կդառնա մեծապես ամրացված»,– ասել է նա:
Միաժամանակ, փոխնախագահի թեկնածուն նշել է, որ Ուկրաինան պահպանում է իր ինքնիշխանությունը, իսկ Ռուսաստանը Կիևից ստանում է չեզոքության երաշխիք։
«Նա (Ուկրաինան) չի միանում ՆԱՏՕ-ին, չի միանում դաշնակից որևէ հաստատության», - ընդգծել է Վանսը:
Նրա խոսքով՝ Գերմանիան և այլ երկրներ պետք է ֆինանսավորեն Ուկրաինայի վերականգնումը:
Վենսն ընդգծել է, որ Թրամփը նախկինում ցուցադրել է խաղաղություն ապահովելու իր կարողությունը։ Նրա կարծիքով՝ նախագահ ընտրվելու դեպքում կարող է դա նորից անել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ. Մեսրոպ Առաքելյան
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։ «Այս մասին ֆեյսբուքյան իր էջո...