Պատահարներ
Երևանում 22-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Երևան քաղաքի Արտաշատի խճուղում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 10:17-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ., ծնված 2002 թ․) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել։
Փրկարարներն ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերել են Ս. Գ.-ի դին, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։
Նմանատիպ հոդվածներ
Գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվել է 4 անձ. ՔԿ
Մեքենան գլորվել է ձորը Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին. կա զոհ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Մեքենայի միջից ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև` դիմել փախուստի
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Սևանա լճի ափին մեքենա է հայտնաբերվել. արցախցու մարմինը ջրասուզակները որոնում են լճում
Ավելին Պատահարներ բաժնից
Փամբակ գետում հայտնաբերված 7-ամյա աղջկան դեռ չեն հուղարկավորում․ մանրամասներ
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
5.0
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
3.5