Դատարանը կալանավորեց Երևանում՝ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչին ու կատարողներին
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի օրեր առաջ Երևանում տեղի ունեցած՝ կնոջ աղմկահարույց առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ, հայտնում է shamshyan.com-ը։
Դատավոր Արթուր Գաբրիելյանը բավարարել է միջնորդությունը և կազմակերպիչ՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Իսրայելյանը, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Արկադի Պապյանը, Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մուրադյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արծրուն Օհանյանը կալանավորվել են և ձեռնաշղթայված տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողի դին հայտնաբերվել է զորամասի մարտական դիրքում․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից
Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գո...
12 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել. ինչ է կատարվել մատուռ տանող ճանապարհին
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքաց...
Օրեր առաջ լողավազնի տարածքից առևանգված բիզնեսմենի կնոջը գտել են. վնասազերծել են նաև կասկածյալներին
Մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում այսօր` սեպտեմբերի...
Ձերբակալվել է լողավազանից կնոջ առևանգումն իրականացրած հանցախմբի հինգերորդ անդամը
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության կողմից Երևան քաղաքի Աշտարակի խճուղո...