Շոյգուն` «Զանգեզուրի միջանցքի» և Իրանի ինքնիշխանության մասին
«Ռուսաստանը վերահաստատում է, որ հարգում է Իրանի ինքնիշխանությունը Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների հարցում»․ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Սանկտ-Պետերբուրգում իրանցի իր պաշտոնակից Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը, հայտնում է իրանական Tehran Times լրատվամիջոցը։
Սեպտեմբերի 10-ին Շոյգու-Ահմադիան երկկողմ հանդիպմանն ընդառաջ հայտնի էր դարձել, որ ի թիվս երկկողմ հարցերի՝ քննարկվելու է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների թեման, մասնավորապես, Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին, որի հարցում Թեհրանը բավականին զգայուն է։
Ըստ Tehran Times-ի՝ իրանական կողմը արձանագրել էր դեռևս մեկ ամիս առաջ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որում նա հաղորդագրությունների բացման հարցում «սաբոտաժի» մեջ էր մեղադրել հայկական կողմին։
Իրանը պարբերաբար իր անհամաձայնությունն է հայտնում Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի կամ ճանապարհի պահանջներին։
Սեպտեմբերի 4-ին էլ իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը Ռուսաստանին հորդորում է հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» խնդրահարույց գաղափարին աջակցելուց։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը
Վարչապետի Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի սահմանադրության շուրջ քննարկմամբ Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը...
ԱՄՆ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկացվող գումարի չափը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության...
Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Սյունիքից ու Տավուշից զորք հետ չենք քաշել: «Դուք այն տեղը, որն անվանում եք Սյունիք, որ զո...
Խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը փաստացի համաձայնեցված է
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանին առաջարկված վերջին տեքստն ամբողջապես հ...