Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ներն անդրադարձել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Նախարար Միրզոյանը ողջունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին իրանական կողմի մասնակցությունն ու կայացած մտքերի փոխանակումը։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին, և այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Տարածաշրջանային տրանպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շեշտվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հայեցակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման հրամայականը, որի առնչությամբ իրանական կողմի հաստատուն դիրքորոշումն Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը հրավիրել էր նաև Թուրքիային և Ռուսաստանին
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն, անդրադառնալով հարցին, թե ինչու ՌԴ-ից բարձրաստիճան հյուրեր չեն մասնակցում «Երևան...
Հեռուստաբանավեճից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև առաջին հեռուստաբանավեճը, որը կազմակերպել էր AB...
CNN-ի հարցումը որոշել է Թրամփ-Հարիս բանավեճի հաղթողին
ԱՄՆ-ում ըստ CNN-ի հարցման՝ Դեմոկրատական կուսակցությունը հաղթել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բա...
Ուկրաինան կկարողանա՞ ՌԴ-ին հարվածել ամերիկյան հեռահար հրթիռներով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինայի կողմից ամերիկյան հեռահար հրթիռների կիրառման ար...