Ուկրաինան կկարողանա՞ ՌԴ-ին հարվածել ամերիկյան հեռահար հրթիռներով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինայի կողմից ամերիկյան հեռահար հրթիռների կիրառման արգելքը վերացնելու հնարավորությունը։
Սպիտակ տնից հեռանալիս լրագրողները Բայդենին հարցրել են, թե, արդյո՞ք, նա կվերացնի Ռուսաստանի տարածքին ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածելու սահմանափակումները։
«Մենք հենց հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- պատասխանել է նա:
Նման արգելքը գոյություն ունի պատերազմի և Կիևին ամերիկյան զենքի մատակարարումների սկզբից և կապված է Վաշինգտոնի այն մտավախության հետ, որ ուկրաինական հարվածները Ռուսաստանի խորքում կհանգեցնեն վտանգավոր էսկալացիայի ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ Եվրոպայում։
Վլադիմիր Զելենսկին բազմիցս դիմել է Սպիտակ տան կողմից արգելքը հանելու խնդրանքով, սակայն ամերիկյան վարչակազմը անդրդվելի է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը հրավիրել էր նաև Թուրքիային և Ռուսաստանին
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն, անդրադառնալով հարցին, թե ինչու ՌԴ-ից բարձրաստիճան հյուրեր չեն մասնակցում «Երևան...
Հեռուստաբանավեճից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև առաջին հեռուստաբանավեճը, որը կազմակերպել էր AB...
CNN-ի հարցումը որոշել է Թրամփ-Հարիս բանավեճի հաղթողին
ԱՄՆ-ում ըստ CNN-ի հարցման՝ Դեմոկրատական կուսակցությունը հաղթել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բա...
Բաքուն հայտարարում է՝ պարտավորված չեն ազատ արձակել Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե պարտավորություն չունեն ազատ արձակել օկուպացված Արցախի ապօրինի գերեվարված ռ...