Լիբանանը շուրջ 50 արկ է արձակել Իսրայելի բանակի ուղղությամբ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կիրակի օրվա սկզբից Լիբանանի տարածքից մոտ 50 արկ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, արկերի մի մասը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից, գնդակոծությունների հնարավոր հետեւանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Վերին Գալիլեայի շրջանում գրանցվել է Լիբանանից արձակված մոտ երեսուն արկ։ Իսրայելի պաշտպանության բանակը հաջողությամբ որսացել է մի քանի արկ, մնացածներն ընկել են բաց տարածքում: Կիրյաթ-Շմոնի շրջանում գրանցվել է Լիբանանից արձակված մոտ քսան արկ։ Արկերի մեծ մասը որսվել Է»,-ասվում է ՑԱԽԱԼ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Լիբանանի հարավում՝ Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նման իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչ: