Բացահայտվեց ռուսական բանակի խոցելիությունը. Բրիտանիա-ԱՄՆ
Բրիտանական և ԱՄՆ արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայի անսպասելի ներխուժումը Ռուսաստան նշանակալի ձեռքբերում էր, որը կարող է փոխել պատերազմի ընթացքը։
Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի խոսքով՝ օգոստոսին Կիևի հարձակումը՝ Կուրսկի շրջանում տարածքներ գրավելու համար, համարձակ քայլ էր ուկրաինացիների կողմից՝ «փորձելու փոխել խաղը»:
Նա ասել է, որ հարձակումը «պատերազմը սովորական ռուսաստանցիների տուն բերեց»:
Լոնդոնում կայացած համատեղ հանրային միջոցառման ժամանակ Մուրի հետ խոսելիս ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսն ընդգծել է, որ այդ հարձակումը «զգալի ձեռքբերում» էր, որը բացահայտեց ռուսական բանակի խոցելիությունը:
Բըրնսը նաև ասել է, որ Արևմուտքը պետք է «հասկանա» էսկալացիայի վտանգը, բայց չվախենա ռուսական սպառնալիքից:
Մեկ ամիս է, ինչ ուկրաինական բանակը ներխուժել է Ռուսաստան։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ -ն հայտարարություն է տարածել
Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոգրոդովկա բնակավայրը։ Հայտնում են Ռ...
Իրանը պատասխանել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռների փոխանցման մասին լուրերին
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունները Ռուսաստան բալիստիկ հրթիռների ենթադրյալ փոխանցմա...
Ռուսաստանի հետ պատերազմում սառեցում չի լինի. Զելենսկի
Ռուսաստանի հետ պատերազմում սառեցում չի լինի։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով «Ambrosetti» 50-րդ միջազգ...
Լիբանանը շուրջ 50 արկ է արձակել Իսրայելի բանակի ուղղությամբ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կիրակի օրվա սկզբից Լիբանանի տարածքից մոտ 50 արկ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջ...