Կրակոցներ, զոհ և վիրավոր. ինչ է կատարվում Արմավիրի մարզում
Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով, ըստ ՆԳՆ հաղորդագրության, զոհվել է ոստիկանության 1 ծառայող, ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
ՆԳՆ-ից այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում։ Նաև չի նշվում, թե արդյոք հաջողվել է վնասազերծել զինված անձին, թե ոչ։
ՆԳՆ-ից Auroranews.am-ին հայտնեցին, որ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ։
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի` Սեպտեմբերի 7-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, կան վիրավորներ, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ, գրում է Shamshyan.com-ը։
«Հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխել 2 քաղաքացու, հավելել է կայքը։
Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ քաղաքացիները հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորների թիվը կարող է ավելին լինել։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն»։
Նմանատիպ հոդվածներ
Զինված անձը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, կա զոհ. ՆԳՆ
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված...
Բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք. մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,...
Քննչական կոմիտեն՝ Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության դեպքի մասին
Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող` Ոստիկանության աշխատակիցների ուղղու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նալբանդյան գյուղում ոստիկանական գործողությունը շարունակվում է
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ոստիկանական գործողությունը շարունակվում է։ Մեկ ոստիկանի սպանության և ևս մեկի վիրավորմ...