Զապարոժիեի և Կուրսկի ատոմակայաններից ուշադրությունը չպետք է հեռացնել
Զապորոժիե ԱԷԿ-ի հովացման աշտարակի վրա հարձակումը և Կուրսկի ԱԷԿ-ում տագնապալի իրավիճակը ակնհայտ են դարձնում, որ այդ օբյեկտներում միջուկային անվտանգության ապահովման հարցում ուշադրությունը պետք չէ թուլացնել։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
«Հիմա դժվար ժամանակներ են, և պարոն Լիխաչովի (Ռոսատոմի ղեկավարի՝ խմբ․) հիշատակած իրադարձությունները, մասնավորապես՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման աշտարակի հրկիզումը և Կուրսկի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը հստակ հասկացնում են, որ մենք չպետք է թուլացնենք մեր ուշադրությունը այս ատոմային օբյեկտներում միջուկային անվտանգության ապահովման հարցի նկատմամբ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության հետ՝ կապված Զապորոժիեի ԱԷԿ-ի և Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ Կիևի ռեժիմի սադրանքների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը ԵՄ` Պուտինի ձերբակալելու մասին որոշման փաստաթղթից
Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (...