Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը ԵՄ` Պուտինի ձերբակալելու մասին որոշման փաստաթղթից
Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Այս մասին հայտում է «Lenta.ru» պարբերականը վկայակոչելով ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի տվյալները։
Ինչպես երևում է հռչակագրի հրապարակված տեքստից, դրան աջակցել են Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան և Մոլդովան, ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։ Միևնույն ժամանակ բացակայում է Երևանի ստորագրությունը, որը եղել է փաստաթղթի նախագծում։
Իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել հռչակագրի ստորագրումը։
Եվրոպայի խորհրդի անդամները փաստաթուղթն ընդունել են սեպտեմբերի 6-ին։ Այն կոչ է անում ստեղծել «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար» հատուկ տրիբունալ, ինչպես նաև թվարկում է Պուտինին, երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին և այլ ռուս քաղաքական գործիչների «ձերբակալման» օրդերները։