Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է բելառուս ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի գլխավոր խորհրդական Ֆրանակ Վյաչորկան։
Աղբյուրը հայտնում է՝ իրավաբանական թիմը փաստաթուղթ է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ հայտնելով, թե Դիանայի գործը Լուկաշենկոյի ռեժիմի անօրինական գործողությունների և քաղաքական գործերի մասին է, և որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում։
«Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի ԱԳՆ-ի հետ Դիանա Մոիսեենկոյի և քաղաքական պատճառներով հետապնդման ենթարկվող այլ բելառուսների գործով», - հավելել է Վյաչորկան:
Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակից նշում են, թե հավաստիացումներ են ստացել, որ Երևանը Բելառուսին չի հանձնի այդ երկրի քաղաքացիներին։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին
Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը ծրագրում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռները փոխանցել Ռուսաստանին՝ ուկրաինական...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Կասկադ համալիրի տարբերակները
Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ուն...