Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որին ակնկալում է Հայաստանը, ներառում է ավիոնիկա, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ և զենք, գրում է Hindustan Times-ը:
Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունում պարբերականի աղբյուրները հայտնում են, որ բանակցությունները շարունակվում են և դեռևս նախնական փուլում են:
«Հայաստանի կողմից շահագործվող Սու-30 ինքնաթիռները տարբերվում են մեր ունեցած ինքնաթիռներից։ Այնպես որ, պետք է իսկապես հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Հայերը ցանկանում են արդիականացնել իրենց Սու-30 կործանիչները և ինտեգրել մեր սպառազինությունը»,- նշել է պարբերականի աղբյուրը։
Դեռևս հայտնի չէ, թե Հայաստանը հավակնո՞ւմ է արդյոք նաև BrahMos հրթիռներ գնել։
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկչության հեղինակները պատժվելու են հենց Գերմանիայում. ոչ ոքի չենք խղճալու. Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Գերմանիայի գլխավոր դատախազությանը առանց կողմնակալության հետաքննություն անցկացնե...
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
«Ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն է...
Էմիրությունները հրաժարվել է վերսկսկել ԱՄՆ-ին` F-35 կործանիչներ մատակարարելու գործարքը
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) այլևս չեն ծրագրում վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ F-35 կործանիչների մատակար...