«Ցավոք, մենք չենք կարող հարվածել Կրեմլին». Զելենսկի
Ուկրաինան, եթե դաշնակիցները թույլ տան արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքերը, չի կարողանա հարձակվել Կրեմլի վրա։ Դա թույլ չի տա փոխանցված հրթիռների գործողության շառավիղը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Երբ մենք խոսում ենք այն մասին, որ Իտալիան կամ մեկ ուրիշը վախենում են, որ մենք կհարվածենք Կրեմլին, ես ափսոսում եմ, որ մենք չենք կարող դա անել։
Որովհետև հեռահար զենքերը, որոնք դուք կամ ձեր գործընկերներն ունեք, մոտ 200 կիլոմետր է»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա հիշեցրել է, որ հեռահարության խնդիրն իսկապես լուրջ է, քանի որ Ռուսաստանն արևելյան Ուկրաինայում ամեն ամիս օգտագործում է ավելի քան 4 հազար ավիառումբ, և այդ խնդիրը լուծելու բանալի չկա։
«Մենք ցանկանում ենք նրանց դեմ օգտագործել հեռահար զենքեր։ Ուրիշ գաղափարներ չկան։ Մենք քաղաքացիական անձանց թիրախ չենք դարձնում»,- վստահեցրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը ԵՄ` Պուտինի ձերբակալելու մասին որոշման փաստաթղթից
Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (...