Սա մենք խստորեն դատապարտում ենք և անընդունելի ենք համարում․ Պեսկով
ԱՄՆ-ը չի դադարեցնում ճնշումը Ռուսաստանի և նրա քաղաքացիների վրա, սակայն Մոսկվան անընդունելի է համարում սա և պաշտպանում է իր շահերը։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները։
«Վաշինգտոնը շարունակում է ճնշումներ գործադրել Ռուսաստանի և Ռուսաստանի քաղաքացիների վրա։ Շարունակում է ճնշում գործադրել անգամ ռուսական ԶԼՄ -ների վրա, որոնք զբաղվում են ինչպես մեր երկրի ներսում քաղաքացիներին, այնպես էլ միջազգային հանրությանը իրազեկելով այն մասին, թե ինչ է կատարվում՝ մեր կողմից։ Վաշինգտոնը նույնիսկ հնարավորություն չի տալիս, որ մեր կողմից այդ մատուցումը ինչ-որ մեկին հասանելի լինի», - նշել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից դա ոչ այլ ինչ է, քան բացահայտ ճնշում և Ռուսաստանին ճնշելու հերթական փորձեր:
«Սա մենք խստորեն դատապարտում ենք և անընդունելի ենք համարում, բայց մենք գիտակցում ենք այն իրականությունը, որում մենք գոյություն ունենք և գործում ենք մեր շահերին համապատասխան», - եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ՌԴ-ին զգուշացնում է Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել և այս համատեքստու...
Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծողին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով ա...
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետեւ իրենք արձագանքում են լրագրողների՝ Հայաստանի կողմից սպառազինությու...