Ուկրաինայից հայտնում են Պոլտավայի հարվածից հետո ավելի քան 760 զոհի մասին
Պոլտավայում Ուկրաինայի Զինված ուժերի ուսումնական կենտրոնին հարվածելուց հետո դիահերձարանում են գտնվում ավելի քան 760 զոհվածների մարմիններ: Այս մասին հայտարարել է տեղի բլոգեր Բոգդանը, նրա տեսանյութը Telegram-ում հրապարակում է «Украина.ру»-ն:
«Սրանք դեռ վերջնական թվեր չեն։ Որովհետև երեկ կամազներով մարդկանց էին հանում։ Կտրված ձեռքեր, կտրված ոտքեր», - հայտնել է բլոգերը։
Նա իշխանություններին կոչ արեց ոչ թե լռել, այլ ճշմարտությունն ասել։ Ընդ որում, բլոգերը չի պատմել, թե որն է այդ տեղեկատվության աղբյուրը։
Երեկ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական զորքերը հարված են հասցրել Պոլտավայում Ուկրաինայի զինված ուժերի 179-րդ Միացյալ ուսումնամարզական կենտրոնին: Գերատեսչության տվյալներով՝ այնտեղ իրականացվել է կապավորների, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետների եւ անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստում, որոնք մասնակցել են Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածներին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, թե քանի զոհ ունի ուկրաինական կողմը Կուրսկում
Ռուս զինծառայողները հետ են մղել Ուկրաինայի Զինված ուժերի երկու գրոհները Կուրսկի մարզի Մալայա Լոկնյա և Կոմարովկա բնակավայ...
ՌԴ բանակը ոչնչացրել Է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարներով բունկերը
Ռուսաստանի բանակը հրթիռային հարված է հասցրել և ոչնչացրել Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարական կետը (Ապու) Ժիտոմիրի մո...
Կուրսկի ատոմակայանում իրավիճակն ավելի վտանգավոր է, քան Զապորոժիեի ԱԷԿ-ում․ տնօրեն
Կուրսկի ատոմակայանում իրավիճակն ավելի վտանգավոր է արտաքին ազդեցությունների առումով, քան Զապորոժիեի ԱԷԿ-ում: Այս մասին ՌԻ...
ՌԴ-ն հրթիռներով հարձակում է իրականացրել․ Զելենսկին հայտնում է տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին
Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռներով հարվածել է Պոլտավայի ուսումնական հաստատությանն ու հիվանդանոցին։ Այս մասին հայտնել Է...